Վարուժան Գեղամեան. «Հնարաւոր է՝ Սիրիայի տարածքում ձեւաւորւեն փոքր պետութիւններ կամ պետական միաւորներ»

«ԱԼԻՔ» – Բոլոր այն երկրները, որոնք հասկանում էին Սիրիայի կարեւորութիւնը Մերձաւոր Արեւելքում ընթացող աշխարհաքաղաքական գործընթացներում, հիմա փորձելու են վերցնել իրենց բաժինը։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է թուրքագէտ Վարուժան Գեղամեանը։
«Դեկտեմբերին «աւարտւեց» Սիրիական Արաբական Հանրապետութիւնը։ Հիմա էլ չկայ սիրիական պետութիւն, հիմա մնացել է դրսի թաղանթը, բայց բովանդակային առումով այն առանձին պետական միաւոր չէ։ Բոլոր այն երկրները, որոնք հասկանում էին Սիրիայի կարեւորութիւնը Մերձաւոր Արեւելքում ընթացող աշխարհաքաղաքական գործընթացներում, հիմա փորձելու են վերցնել իրենց բաժինը կամ ստանալ իրենց բաժինը։ Ներգրաււած երկրները միայն չեն սահմանափակւում Թուրքիայով, Իսրայէլով կամ Իրանով։ Այստեղ ներգրաււած են արաբական ծոցի երկրներն, աւելի խոշոր խաղացողներ, օրինակ, Չինաստանը»,- նկատել է մեր զրուցակիցը։
Գեղամեանի խօսքով՝ հնարաւոր է, նախկին Սիրիա պետութեան տարածքում ձեւաւորւեն փոքր հանրապետութիւններ կամ այլ պետական միաւորներ։
«Այն, ինչ տեղի է ունենում հիմա, օրինաչափօրէն բերում է նախկինում առկայ մէկ միասնական համակարգի փլուզման, որովհետեւ ամէն մէկը փորձելու է իրենը պոկել, որովհետեւ այնքան անհաշտ են իրար մէջ։ Պարզ է, որ Սիրիայի նախկին տարածքը դառնալու է պառակտւած ազդեցութեան գօտիներ կամ փոքր հանրապետութիւններ ու պետական միաւորներ»,- ասել է Վարուժան Գեղամեանը։