Մհեր Յակոբեան. «Էրդողանի բաշիբոզուկները ցեղասպանութեան են ենթարկում ալաւիներին»

«ԱԼԻՔ» – Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Յակոբեանը ֆէյսբուքեան իր էջում լուսանկար է տարածել՝ կատարելով հետեւեալ գրառումը.
«Ծանր կադրեր են գալիս Սիրիայից՝ Էրդողանի բաշիբոզուկները ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՈՒՄ ալաւիներին: Երկու օր առաջ, չդիմանալով առկայ ճնշումներին, ալաւիները զէնքի դիմեցին եւ որոշ յաջողութիւնների հասան, սական երէկ թուրքմէնները հետ գրաւեցին կորցրածը եւ այժմ ուղղակի ՍՊԱՆՈՒՄ ԵՆ ԱԼԱՒԻՆԵՐԻՆ: Հէնց այդպէս՝ փողոցներում մարդկանց սպանելով պտտւում են…
Անմարդկային վիդէոներ եւ ֆոտոներ են, դրանցից նոյնիսկ ամենանմեղները չեմ կարող այստեղ դնել: Նայում եմ եւ պատկերացնում, թէ ինչպէս են ապրել մեր նախնիները այս գազանների իշխանութեան տակ Օսմանեան սուլանութիւնում:
Սիրիայում տեղի է ունենում ԱԼԱՒԻՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ՝ հէնց միայն նրա համար, որ մարդը ալաւի է, նրան սպանում են: Շատ են նաեւ ստորացնող, մարդկային արժանապատւութիւնը նսեմացնող տեսարանները: Էրդողանի բաշիբոզուկները «փայլում» են իրենց ողջ «հմայքով»:
ԹՈՒՐՔԸ ՆՈՅՆ ԹՈՒՐՔՆ Է ՄՆԱՑԵԼ, լրիւ նոյնը, թէեւ դրսում XXI-րդ դարն է: Սա հաշւի առէք «խաղաղութեան» մասին ձեր ցնորամիտ կոնցեպտները կառուցելիս եւ սա հաշւի առէք, երբ փրփուրները բերաններիդ ու տուրք տալով միայն էմոցիաներին կամ կարճաժամկէտ քաղաքական պատրանքներին, իսկ յաճախ էլ գտնւելով տաք եւ ապահով հեռուներում, ցնորամիտ ծրագրեր էք գծում Հայաստանի Հանրապետութեան արեւմտեան սահմանի ու ռուսներին հեռացնելու կապակցութեամբ:
ԿԸ ՄՏՆԵՆ ՈՒ ԿԸ ՍԿՍԵՆ ՍՊԱՆԵԼ, ինչպէս Սիրիա են մտել եւ Սիրիայում են սպանում: ՄԱԿ անդամն պետութիւն է, չէ՞, Սիրիան, միջազգային ճանաչւած սահմաններ ունի, աշխարհն էլ նայում է, չէ՞, բայց… ուղղակի՝ մտել եւ սպանում են…
Նկարում՝ ալաւիների հոգեւոր առաջնորդնրից մէկն է, որին եւս սպանել են…»։ Այս մասին հաղորդել է Alpha News-ը: