Թրամփը կրկին խոստացել է Իրանի դէմ պատերազմ եւ գործի շուտափոյթ աւարտ

Դոնալդ Թրամփը կիրակի երեկոյեան Կանզասում հանրապետականների նախընտրական հաւաքի ժամանակ կրկին յայտարարել է, որ Իրանի դէմ պատերազմն ու դրա «վերջը մօտ է»։ Հաւաքը տեղի է ունեցել Կոնգրեսի միջանկեալ ընտրութիւններից (վաղը՝ նոյեմբերի 3-ին) երկու օր առաջ։
Թրամփը պնդել է, թէ Միացեալ Նահանգները ռազմական գերազանցութիւն ունի եւ գործողութիւնները շարունակում է առաջ մղել առանց շտապելու։ «Միակ պատճառը, որ դեռ չենք աւարտել, այն է, որ ես բարի մարդ եմ», ասել է նա։ Նախագահը նաեւ խոստացել է, որ նաւթի գինը կը նւազի։
Թրամփը կրկին քննադատել է Օբամայի օրօք 2015 թւականին Իրանի հետ կնքւած միջուկային համաձայնագիրը պնդելով, թէ այն Թեհրանին ճանապարհ էր բացում դէպի միջուկային զէնք։ Օբաման վերջերս դեմոկրատների նախընտրական հաւաքներում քննադատել է Թրամփի արտաքին քաղաքականութիւնն ու պատերազմատենչ ծրագրերը։



