ՄիջազգայինՔաղաքական
Զելենսկի. «ՌԴ-ն պատրաստւում է յարձակւել Կիեւի կառավարական շէնքերի վրայ»

«ԱԼԻՔ» – «ՌԴ-ն պատրաստւում է յարձակւել Կիեւի կառավարական շէնքերի վրայ։ Մեր կողմից յարձակման վերաբերեալ լուրերը կեղծ են»: Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«ՌԴ-ն ցանկանում է խաթարել Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի միջեւ խաղաղութեան բանակցութիւններում առաջընթացը։ ԱՄՆ-ն պէտք է համարժէք արձագանքի ՌԴ սպառնալիքներին»,- նշել է նա։
Նա նշել է, որ ռուսները յօրինել են ակնյայտ կեղծ պատմութիւն, որպէսզի արդարացնեն Կիեւի վրայ յարձակումները եւ պատերազմը դադարեցնելու քայլեր ձեռնարկելուց հրաժարւելը։
«Հիմա պէտք է չափազանց զգոյշ լինել։ Մայրաքաղաքը կարող է հարւածի ենթարկւել»,- ասել է Զելենսկին։



