ՄիջազգայինՔաղաքական

Լաւրով. «Նովգորոդի մարզում գտնւող ՌԴ նախագահի նստավայրի վրայ ուկրաինական 91 անօդաչու թռչող սարք է յարձակւել»

«ԱԼԻՔ» – Դեկտեմբերի 29-ին Նովգորոդի մարզում գտնւող ՌԴ նախագահի նստավայրի վրայ ուկրաինական 91 անօդաչու թռչող սարք է յարձակւել։ Բոլորը ոչնչացւել են: Ինչպէս հաղորդում է News.am-ը՝ ռուսական ՏԱՍՍ-ին յղումով, այս մասին յայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը։

Նրա խօսքով՝ զոհերի կամ վնասների մասին հաղորդագրութիւններ չկան:

«Բոլոր ուկրաինական անօդաչու թռչող սարքերը ոչնչացւել են Ռուսաստանի զինւած ուժերի հակաօդային պաշտպանութեան համակարգերի կողմից»,- ասել է Լաւրովը:

Աւելի ուշ նա յայտարարել է, որ յարձակման արդիւնքում Ռուսաստանը կը վերանայի իր բանակցային դիրքորոշումը:

«Ռուսաստանի բանակցային դիրքորոշումը կը վերանայւի՝ հաշւի առնելով Կիեւի ռեժիմի վերջնական անցումը պետական ահաբեկչութեան քաղաքականութեանը։ Ռուսաստանը մտադիր չէ դուրս գալ բանակցային գործընթացից՝ Ուկրաինայի զինւած ուժերի կողմից Պուտինի նստավայրի վրայ յարձակումից յետոյ»,- նշել է Լաւրովը։

Related Articles

Back to top button