ՄիջազգայինՔաղաքական
Զախարովա. «Սուտը Զելենսկու յայտարարութիւններն են, իսկ Լաւրովի խօսքերը ճիշտ են, եւ այդ յանցագnրծութիւնների համար Կիեւի ռեժիմը պատասխան կը տայ»

«ԱԼԻՔ» – ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Զելենսկու խօսքերն այն մասին, որ Պուտինի նստավայրի վրայ ԱԹՍ-ների յարձակման մասին Լաւրովի յայտարարութիւնը սուտ է: Հաղորդում է Tert.am-ը:
«Սուտը Զելենսկու յայտարարութիւններն են Բուչայի վերաբերեալ։ Սուտը Զելենսկու յայտարարութիւններն են իբր «Ռուսաստանի կողմից գողացւած» երեխաների մասին։ Սուտը Զելենսկու յայտարարութիւններն են այն մասին, որ ռուսական կողմը չի ցանկանում բանակցել: Իսկ Լաւրովի խօսքերը ճիշտ են, եւ այդ յանցագործութիւնների համար Կիեւի ռեժիմը պատասխան կը տայ»,-նշել է Զախարովան։



