ԻրանՄիջազգայինՔաղաքական

ԱՄՆ-ի նոր յարձակումները, Իրանի արձագանքն ու տարածաշրջանային զարգացումները

«ԱԼԻՔ» – Իրանի ԶՈՒ Կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Աբդոլլահին զգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած նոր գործողութիւն կը հանդիպի «կործանարար պատասխանի»։

 

Իրանի ԶՈՒ խօսնակը զգուշացրել է ենթակառուցւածքների թիրախաւորման հետեւանքների մասին

Իրանի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի խօսնակ, գնդապետ Էբրահիմ Զոլֆաղարին յայտարարել է, որ եթէ ԱՄՆ-ն թիրախաւորի Իրանի ենթակառուցւածքները, ապա Իրանի զինւած ուժերը հարւածներ կը հասցնեն տարածաշրջանում մնացած ենթակառուցւածքներին։

Նա նաեւ ընդգծել է, որ Իրանը Հորմուզի նեղուցում արտաքին ուժերի միջամտութիւնը համարում է իր «անանցանելի կարմիր գիծը»։

 

ԱՄՆ-ի հարւածները շարունակւել են Իրանի հարաւում

Հորմոզգանի տեղական պատասխանատուների հրապարակումների համաձայն՝ թիրախաւորւել են Ղեշմ կղզու մերձակայ տարածքներ։ Պաշտօնական հաղորդմամբ՝ քաղաքացիական բնակչութեան շրջանում տուժածներ եւ բնակելի ու առեւտրային ենթակառուցւածքների վնասներ չկան։

Ղեշմում տեղական աղբիւրներն ու լրատւամիջոցները հաղորդել են մի քանի պայթիւնների եւ առնւազն վեց հրթիռի հարւածների մասին։

Մէկ այլ հրապարակման համաձայն Խուզեստանի Շադեգանի մերձակայքում եւս հրթիռային հարւած է արձանագրւել, սակայն, ըստ տեղական իշխանութիւնների, զոհեր կամ վիրաւորներ չկան։

Քուվէյթի եւ Իրաքի սահմանի մօտ լսւել են մի շարք պայթիւններ, որոնց պատճառների մասին պաշտօնական տեղեկութիւններ չեն հրապարակւել։

The New York Times-ը, յղում անելով ամերիկացի պաշտօնեաներին, գրել է, որ վերջին օրերին Իրանի հարւածների հետեւանքով Յորդանանում տեղակայւած ամերիկեան ռազմակայաններում կան վիրաւորներ, իսկ որոշ դէպքերում նաեւ զոհեր եւ տեխնիկական կորուստներ։

Related Articles

Back to top button