ԻրանՄիջազգայինՔաղաքական
Վենս. ԱՄՆ-ը կը ձգտի Իրանի հետ գործարքի՝ անկախ Իսրայէլի դիրքորոշումից

Ամերիկայի Միացեալ Նահանգները կը շարունակեն ձգտել Իրանի հետ գործարքի, այդ թւում՝ միջուկային ծրագրի հարցով, անկախ այդ հարցում Իսրայէլի դիրքորոշումից։ Այս մասին յայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջէյ Դի Վենսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք կարող ենք հասնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ երկարաժամկէտ կարգաւորման։ Իսրայէլին դա կարող է դուր գալ կամ ոչ, բայց սկզբունքօրէն մենք կարծում ենք, որ դա բխում է ԱՄՆ շահերից։ Այնպէս որ, մենք կը շարունակենք ձգտել դրան»,- ասել է Վենսը։



