ԱՄՆ Կոնգրեսի միջանկեալ ընտրութիւններ. Դեմոկրատներն առաջինն են հատում գիծը

ԱՄՆ-ում աւարտւել են Կոնգրեսի միջանկեալ ընտրութիւնները, եւ շարունակւում է քւէների հաշւարկը։ Նախնական արդիւնքներն ու ամերիկեան լրատւամիջոցների կանխատեսումները վկայում են Դեմոկրատական կուսակցութեան յաջողութիւնների մասին Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում։
Ինչպէս հաղորդում է CNN-ը, դեմոկրատները յաղթել են Ներկայացուցիչների պալատի ընտրութիւններում վերադարձնելով մեծամասնութիւնը։
Միաժամանակ, The New York Times-ի ընտրական կանխատեսման մոդելով դեմոկրատների կողմից Կոնգրեսի երկու պալատներում էլ վերահսկողութիւն հաստատելու հաւանականութիւնը գնահատւել է աւելի քան 95 տոկոս։
AP-ն (Ասոշիէյթեդ պրեսը) յայտնել է, որ քւէների նախնական հաշւարկի եւ ամերիկեան լրատւամիջոցների հրապարակած արդիւնքների համաձայն դեմոկրատները մի շարք վճռորոշ մրցապայքարներում յաղթանակներ են տարել։
Դեմոկրատների յաջողութիւնները մեծացրել են Կոնգրեսի վերահսկողութիւնը վերադարձնելու նրանց հնարաւորութիւնները։ Ներկայացուցիչների պալատի արդիւնքների վերաբերեալ ամերիկեան լրատւամիջոցների կանխատեսումները վկայում են հանրապետականների դիրքերի թուլացման մասին, մինչդեռ Սենատում մեծամասնութեան հարցը կախւած է մնացած մրցապայքարերի արդիւնքներից։
Սենատն ունի 100 տեղ։ Սովորաբար մեծամասնութիւն կազմելու համար անհրաժեշտ է 51 տեղ, սակայն ձայների 50-50 հաւասարութեան դէպքում փոխնախագահը կարող է վճռորոշ ձայն տալ։ Հետեւաբար, հանրապետականները կարող են պահպանել Սենատի վերահսկողութիւնը նաեւ 50 տեղի պարագայում, քանի դեռ փոխնախագահի ձայնը նրանց ձեռքում է։
Լինդսի Գրահամի քոյրը պարտւել է դեմոկրատ թեկնածուին
Հարաւային Կարոլինայում դեմոկրատ թեկնածու Էնի Էնդրիւսը յաղթել է հանրապետական Դարլին Գրահամին, Սենատի տեղը վերադարձնելով Դեմոկրատական կուսակցութեանը։
Դարլին Գրահամը վերջերս մահացած սենատոր Լինդսի Գրահամի քոյրն է։
Այս յաղթանակով Հարաւային Կարոլինան աւելի քան երկու տասնամեակից յետոյ կրկին դեմոկրատ սենատոր կունենայ։
Դեմոկրատների յաղթանակը Տեխասում
Տեխաս նահանգում դեմոկրատ թեկնածու Ջէյմս Թալարիկոն յաղթել է հանրապետական Քէն Փաքսթոնին՝ Սենատի տեղը վերադարձնելով Դեմոկրատական կուսակցութեանը։ Այս յաղթանակը նշանակալի հարւած է հանրապետականների դիրքերին, նրանց աւանդական յենակէտերից մէկում։
Ամերիկեան լրատւամիջոցների գնահատմամբ այս յաղթանակը պատմական նշանակութիւն ունի դեմոկրատների համար: Այն աւելի քան 30 տարւայ ընթացքում կուսակցութեան առաջին խոշոր յաջողութիւններից է։
Ներկայ ընտրութիւնների արդիւնքը, հետեւաբար, դիտարկւում է նաեւ որպէս Թրամփի քաղաքական ազդեցութեան եւ հանրապետականների ընտրական դիրքերի փոփոխութեան կարեւոր ցուցիչ։



