Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վաղարշապատի աւագանի են անցնում 3 ուժեր. ՔՊ-ն կը ստանայ 19 մանդատ, «Յաղթանակ»-ը՝ 12 մանդատ, «Մայր Հայաստան»-ը՝ 2 մանդատ

«ԱԼԻՔ» – ՀՀ Կենտրոնական ընտրական յանձնաժողովը հրապարակել է Վաղարշապատի խոշորացւած համայնքի ՏԻՄ ընտրութիւնների արդիւնքները, որոնք տեղի են ունեցել երէկ՝ նոյեմբերի 16-ին:

Ձայները բաշխւել են հետեւեալ կերպ.

«Յաղթանակ» կուսակցութիւնների դաշինք – 10,051 քւէ (31.9 %)

«Համահայկական ճակատ» կուսակցութիւն – 295 քւէ (1 %)

«Հանրապետութիւն» կուսակցութիւն – 1241 քւէ (3.9 %)

«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցութիւն – 1692 քւէ (5.4 %)

«Ազատ դեմոկրատներ» կուսակցութիւն – 1177 քւէ (3.7 %)

«Ժառանգութիւն» կուսակցութիւն – 440 քւէ (1.4 %)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւն – 15298 քւէ (48.5 %)

 «Հայրենիք» կուսակցութիւն – 1193 քւէ (3.8 %)

Անճշտութիւնների գումարային չափը՝ 23:

Այսպիսով Վաղարշապատ խոշորացւած համայնքի աւագանի են անցնում երեք քաղաքական ուժեր՝ ՔՊ–ն, «Յաղթանակ» դաշինքը եւ «Մայր Հայաստան» կուսակցութիւնը։

Աւագանու 33 տեղերը բաշխւում են հետեւեւեալ կերպ.

ՔՊ – 19 մանդատ,

«Յաղթանակ» դաշինք – 12 մանդատ,

«Մայր Հայաստան» – 2 մանդատ։

Սա նշանակում է, որ ՔՊ-ն միանձնեայ կարող է համայնքապետ նշանակել, առանց որեւէ ուժի հետ կոալիցիա կազմելու։

Related Articles

Back to top button