Հայաստանի կապիտուլեանտ իշխանութիւնները համաձայնել են թշնամուն յանձնել չորս գիւղ
«ԱԼԻՔ» – Ապրիլի 19-ին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգութեան հարցերով յանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորեանի եւ ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆայեւի նախագահութեամբ:
Հանդիպման արդիւնքում ՀՀ կապիտուլեանտ իշխանութիւնները համաձայնւել են փաստացի թշնամուն յանձնել չորս գիւղ՝ չստանալով ոչինչ։
Լրագրողական հարցմանը, թէ պայմանաւորւածութեան արդիւնքում ի՞նչ է ստանում Ադրբեջանը, իսկ ի՞նչ` Հայաստանը, ՀՀ վարչապետի աշխատակազմից պատասխանել են, թէ իբր Հայաստանն առաջին անգամ ունենալու է սահմանազտւած սահման Ադրբեջանի հետ։
«Առաջին անգամ ունենում ենք սահմանազատւած սահման Ադրբեջանի հետ, ինչը կարելի է որակել որպէս նշանակալի իրադարձութիւն: Հայաստանի Հանրապետութիւնը նաեւ ստանում է գործուն հարթակ եւ հնարաւորութիւն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ եւ լեգիտիմ ընթացքով եւ իրականացնել այն՝ ապահովելով բնակչութեան անվտանգային, սոցիալ-կենցաղային եւ իրաւական անհրաժեշտ երաշխիքները»,- ասւած է ՀՀ վարչապետի աշխատակազմի պատասխանում։
Փաստօրէն` ՀՀ գործող իշխանութիւնները թշնամուն յանձնում են չորս գիւղ, ստանալով` ոչինչ։
Համադրելով այս մասին հրապարկւած պաշտօնական յայտարարութեան բովանդակութիւնը, լրագրողական եւ փորձագիտական շրջանակների կողմից ընդգծւած փաստերը, կարող ենք արձանագրել.
1. ՀՀ-ն թշնամուն է յանձնում ՀՀ ԶՈՒ վերահսկողութեան տակ գտնւող հատւածները,
2. Ոսկեպար եւ Բերքաբեր գիւղերի յարակից տարածքների ճակատագիրը մնում է «օդում»,
3. Կիրանց գիւղը փաստօրէն զրկւում է ճանապարհի մի հատւածից,
4. Բերքաբերի հողերը մնում են Ադրբեջանի վերահսկողոււթեան տակ։
Կարճ ասած՝
– Ադրբեջանը ստանում է հողեր ու շրջանցում է ՀՀ ԶՈՒ պաշտպանական գիծը, իսկ Հայաստանը ստանում է իբր «սահմանազատման հետ կապւած եւ անվտանգային ռիսկերի նւազեցում»։
Փաստացի՝ ոչ մի բան։