ԻրանՀայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական
Փեզեշքիանը հանդիպել է Հայաստանի եւ Վրաստանի վարչապետների հետ

Նախագահ Մասուդ Փեզեշքիանը Հայաստանի եւ Վրաստանի վարչապետների հետ հանդիպումներ է ունեցել՝ Կենսաբազմազանութեան մասին կոնւենցիայի կողմերի 17-րդ համաժողովի գագաթնաժողովի շրջանակում։
Իրանի ԻՍՆԱ լրատւական գործակալութեան հաղորդմամբ՝ հանդիպումների ընթացքում քննարկւել են Իրանի եւ Հայաստանի, ինչպէս նաեւ Իրանի եւ Վրաստանի միջեւ յարաբերութիւններն ու համագործակցութեան զարգացման հարցերը։ Այլ մանրամասներ չեն հաղորդւել:



