Արմէն Մանուէլեան. «Իշխանութիւնների «հակառուս քաղաքականութիւնը» կրկնապատկել է Ռուսաստանից Հայաստանի կախւածութիւնը»
ՀՀ գործող քաղաքական իշխանութեան վարած արտաքին քաղաքականութեան հետեւանքով Հայաստանը յայտնւել է Արեւմուտք-ՌԴ հակամարտութեան կիզակէտում։ Ինչպէս դուրս գալ այս իրավիճակից։ Վերոնշեալ հարցերի շուր «Panorama-հարցազրոյցի» սրահում իր կարծիքն է յայտնել միջազգայնագէտ, էներգէտիկ անվտանգութեան հարցերով փորձագէտ Արմէն Մանուէլեանը։
Հարցազրոյցում հնչեցւած հիմնական թէզերը՝ ստորեւ.
– Իրականութեան մէջ մենք կորցրել ենք անվտանգութեան այն համակարգը, որը կար։ Հարաւային Կովկասը, որն ունէր Արցախի ստատուս քւոյով որոշակի ճարտարապետութիւն, ամբողջովին աւերւած է, նորը ստեղծւած չէ։ Հայաստանն այս պահին գտնւում է անվտանգային վակուումի մէջ, ինչն էլ աւելի վտանգաւոր է, քան եթէ մենք գնտւէինք այս կամ այն անվտանգային զոնայում։
– Գործող իշխանութիւնը փարձում է մեզ վրայ ծախել, թէ իբր իրենք անվտանգութեան նոր համակարգ են ստեղծում, բայց իրականութեան մէջ Հայաստանն այսօր էլ աւելի է վտանգւած, քան նոյեմբերի 9-ի այդ խայտառակ կապիտուլիացիոն փաստաթղթի ստորագրման ժամանակ։
– Դուրս գալով անվտանգային նախկին համակարգից՝ այսօր կորցրել ենք անվտանգային որեւիցէ համակարգ։ Ե՛ւ Եւրոմիութեան, ե՛ւ ԱՄՆ-ի անկեղծ գործիչները մեզ ասում են՝ եթէ ուզում էք անվտանգային նոր համակարգ՝ լեզու գտէք թուրքերի եւ ադրբեջանցիների հետ, իսկ սա ոչ թէ աղէտ է, այլ դէպի ցեղասպանութիւն տանող ճանապարհ։
– Եթէ Հայաստանում լինէր ազգային իշխանութիւն՝ ամէն ինչ կանէր, որպէսզի Հայաստանը չյայտնւէր պայքարի կիզակէտում։ Իսկ իրենք իրենց ապաշնորհութեամբ Հայաստանը բերել-հացրել, մտցրել են Ռուսաստան-ԱՄՆ առճակատման մէջ։ Հետեւաբար, իրենք Հայաստանը դիտարկում են, ոչ թէ անկախ պետութիւն, այլ վասալային, որին պէտք է դիտարկեն հակառուսական քաղաքականութեան մէջ։ Սրա արդիւնքը մենք տեսել ենք, այն Հայաստանի մի ահռելի հատւածի՝ Արցախի կորուստն է։
– Սա աղէտի սկիզբն է։ «Միջին միջանցքի» գաղափարը կեղծ է, այն Հայաստանը դէպի էլ աւելի խորքային վասալութիւն տանելու գաղափար է։ Ասում են. «Ձեր անվտանգութիւնը թուրք-ադրբեջաբնական տանդեմին ծառայելն է, այ կը ծառայէք իրենց այդ միջանցքով եւ իրենք կարող է եւ ձեզ չմորթեն…»։ Կարող է։
– Ռուսաստանից մեզ կտրելը կը բերի Հայաստանի ոչնչացմանը, մանաւանդ այսօրւայ այս իշխանութիւններն իրենց ամբողջ «հակառուս քաղաքականութեամբ», յանգեցրել են նրան, որ հանրապետութեան կախւածութիւնը Ռուսաստանից կրկնապատկւել է, եթէ ոչ՝ եռապատկւել։ Եթէ նախկինում Հայաստանի արտաքին քաղաքականութեան 30%-ն էր ռուսականը, ապա այսօր այն կազմում է նւազագոյնը 70 %-ը։
– Այնպէս չէ, որ անվտանգութեան համակարգերն ազատ են եւ ինչ-որ պետութիւն կարող է որոշել՝ այսօր էս համակարգում է, միւս օրը՝ այլ։ Միջազգային համակարգում խաղի կանոնները թելադրում են մեծ պետութիւնները, որոնք գտնւում են մրցակցութեան մէջ, որը տարբեր ժամանակներ կարող են լինել տնտեսաքաղաքական, կամ ռազմական։ Ցաւօք սրտի մենք հիմա ռազմական մրցակցութեան նախափուլի մէջ ենք։ Այն կայ, բայց դեռ իր ճակատագրական իրավիճակին չի հասել։
– Այն պետութիւնները, որոնք տրւել են արտաքին վեկտորներ փոխելու խաղին, որպէս կանոն պարտւող են դուրս եկել այնտեղից։ Անվտանգութեան վեկտորի փոփոխութիւնը, որպէս կանոն, մեծ զանգւածներին PR-ի ձեւով կերակրելու նման մի բան է։