Հայաստան - ԱրցախՄարզականՄիջազգային
Սարգիս Ստեփանեանը 5-րդ անգամ դարձաւ աշխարհի չեմպիոն

Սարգիս Ստեփանեանը 5-րդ անգամ դարձաւ աշխարհի չեմպիոն։ Այդ մասին տեղեկանում ենք Սարգսի ֆէյսբուքեան էջից.
«Նիւ Դելիում ընթացող պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնութիւնում, մինչեւ 80 կգ քաշային կարգում, նստած սպորտային դասակարգմամբ, նւաճեցի չեմպիոնի տիտղոսը։
Եւս մէկ անգամ Հայաստանի օրհներգը հնչեց աշխարհի առաջնութեան պատւոյ հարթակում, եւ մեր եռագոյնը բարձրացաւ։
Սա իմ հինգերորդ աշխարհի չեմպիոնական տիտղոսն է։ Հինգերորդ յաղթանակ, որը կերտւել է տարիների քրտնաջան աշխատանքի, պայքարի եւ անսասան կամքի շնորհիւ։
Այս յաղթանակս նւիրում եմ նաեւ հայրիկիս՝ ծննդեան օրւայ առթիւ։
Յանուն Հայաստանի պատւի ու եռագոյնի՛»,- գրում է Սարգիսը:


