Հայաստան - ԱրցախՄարզականՄիջազգային
Հայաստանը ներկայացնող Ալինա Չարաեւան յաղթել է WTA Challenger թենիսի մրցաշարում

Sputnik – Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Ալինա Չարաեւան (WTA 100) յաղթել է Կուրմայորում (Իտալիա) կայացած WTA Challenger մրցաշարում, հաղորդում է Sportaran-ը։
Նշւում է, որ WTA 125 մրցաշարի եզրափակչում թենիսիստուհին երկու սեթում յաղթել է գերմանացի Նոմա Նոհա Ակուգեին (WTA 126)՝ 6-3, 6-4 հաշւով։
Այս յաղթանակի շնորհիւ Չարաեւան WTA վարկանիշային աղիւսակում կը բարձրանայ 82-րդ հորիզոնական։ Նախկինում նա բարձրացել էր 97-րդ հորիզոնական։



