Հայաստան - ԱրցախՔաղաքական
Առանց ԱՐԱՐԱՏ լեռան. Նոյեմբերի 1-ից Հայաստանում, անձնագրերում մուտքի կամ ելքի նոր կնիքն է դրւում

«ԱԼԻՔ» – Նոյեմբերի 1-ից, Հայաստանի պետական սահմանի անցման կէտերում անձնագրերում առանց ԱՐԱՐԱՏ լեռան՝ մուտքի կամ ելքի նոր կնիքն է դրւում։
Ինչպէս հաղորդում են հայաստանեան ԶԼՄ-ները՝ սոցցանցերի օգտատէրերը հրապարակում են կադրեր, որոնցում երեւում է, որ ԱՐԱՐԱՏԻ պատկերը հեռացւել է Հայաստան մուտքի/ելքի կնիքներից։
Նշենք, որ որոշումը կայացւել է սեպտեմբերի 11–ին։ Նոր որոշման համաձայն, ամսաթիւ-կնիքի վրայ հայերէնով եւ անգլերէնով նշւում են «ՀԱՅԱՍՏԱՆ», «ARMENIA» բառերը, պետական սահմանի անցման կէտի անւանումը, պետական սահմանը հատելու օրը, ամիսը եւ տարեթիւը, ստուգիչ թիւը, ելքի կամ մուտքի նշանը, ամսաթիւ-կնիքի համարը, ինչպէս նաեւ պատկերւած են համապատասխանաբար` օդային, երկաթուղային կամ աւտոմոբիլային անցման կէտերի տարբերանշանները։



