Հայաստան - ԱրցախՔաղաքական
Պղծութեան երկրորդ կիրակին. Փաշինեանի մասնակցութեամբ Յովհաննավանքում հերթական կեղծ «պատարագ» ներկայացումն է կայացել

«ԱԼԻՔ» – Պղծութեան երկրորդ կիրակին՝ Յովհաննավանքում:
Այսօր, Նիկոլ Փաշինեանը իր թիմակիցների հետ Յովհաննավանքում կրկին մասնակցել է կարգալոյծ նախկին քահանայ Ստեփան Ասատրեանի կատարմամբ կեղծ «պատարագ» ներկայացմանը:
Ինչպէս հաղորդում են հայաստանեան ԶԼՄ-ները՝ եկեղեցու տարածքը, ինչպէս նախորդ կիրակի, հսկւել է մեծ թւով ոստիկանների եւ անվտանգութեան ուժերի կողմից, իսկ կեղծ «պատարագին» մասնակցելու համար ՔՊ-ական քաղաքապետները, մարզպետներն իրենց համայնքներից «ինքնակամ» եկած մարդկանց են բերել:



