Վարչախումբը քաղաքական հետապնդում է իրականացնում Դաշնակցութեան դէմ

Այսօր վաղ առաւօտից՝ օրւայ տարբեր ժամերին ՀՅԴ անդամների տներում իրականացւել են խուզարկութիւններ, ապա նրանք բերման են ենթարկւել Քննչական կոմիտէի Երեւանի վարչութիւն։
Իրականացւող գործողութիւններում ներգրաււած փաստաբանները տեղեկացրել են, որ որեւէ ձերբակալւածի տանը չի յայտնաբերւել եւ չի առգրաււել որեւէ ապօրինի իր։
Հակառակ այս իրողութեանը, Քննչական կոմիտէն առգրաււած իրերը, անգամ Սթրայքբոլ խաղի համար նախատեսւած պարագաները եւ ՀՅԴ տարբերանշանով շապիկը ներկայացրել է որպէս ահաբեկչութեան նախապատրաստման իրեղէն ապացոյցներ։
Աւելի ուշ յայտնի դարձաւ, որ 2016 եւ 2020 պատերազմների, ինչպէս նաեւ 2022 թ. Ջերմուկում ծաւալւած մարտական գործողութիւնների մասնակցի տանը, ում շահերի պաշտպանութեանը փաստաբան ներգրաււած չի եղել եւ հնարաւոր չի եղել ապահովել քննչական գործողութիւնների օրինական ընթացքը, յայտնաբերւել է մէկ նռնակ, որով, ակնյայտ է որ, անհնար է իրականացնել ձերբակալւած անձանց վերագրւող ահաբեկչական գործողութիւնները։
Այսպիսով, կրկին վերահաստատում ենք, որ վարչախումբը իրականացնում է քաղաքական հետապնդում ՀՅԴ-ի դէմ, ինչի մասին վկայում են ոչ միայն այս օրերի գործողութիւնները, այլեւ այդ գործողութիւններին նախորդած տեղեկատւական գրոհներն ու այսօրւայ ապօրինի ձերբակալութիւններին յաջորդած քաղաքական՝ մասնաւորապէս Հայաստանում ՀՅԴ գործունէութիւնը կասեցնելու վերաբերեալ իշխանութեան ներկայացուցիչների յայտարարութիւնները։
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին