Հայաստան - ԱրցախՔաղաքական

Սամուէլ Շահրամանեան. «Արցախի իշխանութիւնները դէմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը»

«ԱԼԻՔ» – Արցախի իշխանութիւնները դէմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։ Այս մասին, երէկ՝ ապրիլի 18-ին, լրագրողների հետ ճեպազրոյցում ասել է Արցախի նախագահ Սամուէլ Շահրամանեանը։

«Դա միակ միջազգային հարթակն է, որը ստեղծւել է հէնց հակամարտութիւնը լուծելու համար։ Այդ որոշումները՝ Արցախի էջը փակելու, Մինսկի խումբը փակելու, յայտարարում են Հայաստանի իշխանութիւնները, եւ ես ակնկալում եմ նաեւ Հայաստանի քաղաքացիների արձագանքը»,- ասել է Շահրամանեանը։

Յիշեցնենք, որ վերջին շրջանում ՀՀ վարչապետ Փաշինեանը եւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանը պարբերաբար յայտարարել են, որ կողմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։ Անթալիայում կայացած դիւանագիտական ֆորումի օրերին թուրքական լրատւամիջոցներին տրւած հարցազրոյցում Միրզոյեանն ասել էր, որ Ադրբեջանին առաջարկել են նոյն օրը ստորագրել են եւ խաղաղութեան պայմանագիրը, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերեալ դիմումը։

Related Articles

Back to top button