Քաղաքագէտ. «Արցախում ծերունուն սպանած ադրբեջանցին յայտնել է որ ՀՀ իշխանութիւնները յետ են կանչել իր նկատմամաբ միջազգային հետախուզման հայցը»

«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Գագիկ Համբարեանը գրում է.
«Նիկոլի հերթական հակահայկական քայլը
Կապիտուլեանտ ոչնչութիւնը հերթական անգամ ստորացրեց Հայաստանն ու հայութեանը…
Պարզւում է, իրեն ֆիթնես մարզիչ ներկայացնող այս տականք մարդասպան Քիամիլ Զէյնալլին, ով 44-օրեայ պատերազմի ժամանակ Արցախում գլխատել էր լուսանկարում պատկերւած ծերունուն եւ այդ ամէնը հրապարակել համացանցում ու այդ յանցանքի համար մէկ տարի առաջ 7-8 ժամ անցկացրել անազատութեան մէջ Մոսկւայում եւ յետոյ բարեյաջող Բաքու տեղափոխւել, հիմա հրճւանքով յայտնել է, որ իր դէմ միջազգային հետախուզումը «թշնամի երկիրը յետ է կանչել»՝ նկատի ունենալով Հայաստանը…
Ի դէպ, Զէյնալլին նաեւ տեղեկացրել է, որ իր նման մի քանի մարդասպանների նկատմամբ եւս միջազգային հետախուզումը Հայատանը յետ է կանչել…
Սա Նիկոլ Անհողի հերթական հակահայ եւ հայատեաց քայլերից է, որով Ալիեւի դէմ ծնգածը նաեւ ստորացնում է Հայաստանը…»: