Հայաստան - ԱրցախՔաղաքական

Տիգրան Աբրահամեան. «Գործող ռեժիմի իրական կոնցեպտը՝ «Կախեալ Հայաստանն» է, որտեղ նոյնիսկ իրեն վերաբերող որոշումների կայացման գործում ՀՀ-ն ֆորմալ դեր ունի»

«ԱԼԻՔ» – «Նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթով արձանագրւեց այդ իրադրութեան իրերի դասաւորութիւնը, ինչին յաջորդեց մրցավազքը, թէ ով եւ ինչպէս այն կօգտագործի»: Իր ֆէյսբուքեան էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը:

Նա նշել է, որ այդ գործընթացին Հայաստանից ու Ադրբեջանից բացի նաեւ ռեգիոնալ, աշխարհաքաղաքական դերակատարներն էին մասնակցում:

«Հայաստանի իշխանութիւնը ոչ միայն 44-օրեայ պատերազմը պարտւեց, այլ լիակատար ձախողւեց դրան յաջորդած ժամանակահատւածում, որի ծանր հետեւանքը 2021-23 թթ.-ի մխրճումներն էին ՀՀ ինքնիշխան տարածքում եւ մի քանի հարիւր զոհւած, վիրաւորւած եւ գերեվարւած անձինք: Սա էլ իր հերթին Հայաստանին կանգնեցրեց անդունդի եզրին, որտեղ տարբեր դերակատարներ իրենցն էին փախցնում, Ադրբեջանը «լաւութիւն էր ծախում», իսկ որ ամենավատն էր` դա արւում էր Հայաստանի հաշւին», – նշել է Տիգրան Աբրահամեանը:

Նա ընդգծել է, որ գործող ռեժիմի իրական կոնցեպտը` «Կախեալ Հայաստանն» է, որտեղ որոշումների կայացման գործում՝ նոյնիսկ իրեն վերաբերող հարցերում, ՀՀ-ն ֆորմալ դեր ունի:

Related Articles

Back to top button