Էնթոնի Բլինքէն. «Սինւարը հրադադարի հարցում հիմնական որոշողն է»

«ԱԼԻՔ» – ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքէնը պաղեստինեան ՀԱՄԱՍ շարժման քաղբիւրոյի նորանշանակ ղեկավար Եահեա Սինւարին կոչ է արել ընդունել Գազայի հատւածում հրադադարի առաջարկը՝ ասելով, որ Սինւարն առացքային որոշողն է: Այս մասին ըստ Tert.am-ի՝ հաղորդում է France24.com-ը:
«Նա եղել եւ մնում է հիմնական որոշողը, երբ խօսքը վերաբերում է հրադադարի կնքմանը: Եւ, հետեւաբար, ես կարծում եմ, որ սա միայն ընդգծում է այն փաստը, որ իրօք նա պէտք է որոշի՝ պէ՞տք է արդեօք առաջ շարժւել հրադադարով, որն ակնյայտօրէն անհրաժեշտ է յուսահատւած պաղեստինցիներին»,- լրագրողներին ասել է Բլինքէնը։
Յիշեցնենք, որ Եահեա Սինւարը համարւում է հոկտեմբերի 7-ին Իսրայէլի վրայ ՀԱՄԱՍ-ի մեծ յարձակման գլխաւոր կազմակերպիչն ու ղեկավարը: Յուլիսի 31-ին Իսմայիլ Հանիէի սպանութիւնից յետոյ, ՀԱՄԱՍ-ի քաղբիւրոյի ղեկավարի պաշտօնում նրան փոխարինել է Եահեա Սինւարը: Մինչ այդ, նա Գազայի հատւածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդն էր: