Նիկոլայ Բորդիւժա. «ՀԱՊԿ-ում ՀՀ-ի մասնակցութեան դէ իւրէ «սառեցումը» կը սահմանափակի երկրի անվտանգութեան ապահովումը»
Երբ Հայաստանը քննարկում է ՀԱՊԿ-ին մասնակցութեան իրաւական կասեցման հարցը, երկիրը կարող է բախւել կազմակերպութիւնում ձայնի իրաւունքի կորստի եւ ՀԱՊԿ-ից լիարժէք պաշտպանութիւնը կորցնելու վտանգի առաջ։
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տւած հարցազրոյցում ասել է ՀԱՊԿ նախկին գլխաւոր քարտուղար Նիկոլայ Բորդիւժան։
«Եթէ Հայաստանը, այնուամենայնիւ, դադարեցնի իր անդամակցութիւնը կազմակերպութեանը, նա այլեւս չի մասնակցի որոշումների կայացման գործընթացին եւ ՀԱՊԿ միջոցառումներին, որոնք իրականացւում են ընդհանուր անվտանգութեան ամրապնդման նպատակով։
Սա նշանակում է, որ այն առայժմ սառեցւած ռեժիմում է լինելու, այդ թւում՝ անվտանգութեան համակարգի հետ կապւած»,-նշել է Բորդիւժան։
Նա յաւելել է, որ եթէ նման սցենարն իրագործւի, ապա հաւանականութիւնը, որ կազմակերպութիւնը ինչ-որ կերպ Հայաստանի վրայ կը տարածի անվտանգութեան բոլոր համակարգերը, մեծապէս կը կրճատւի: Նա նաեւ կասկած է յայտնել, որ Հայաստանը կը կարողանայ իրեն ապահովել այլընտրանքային անվտանգութեան համակարգով։
Միաժամանակ ՀԱՊԿ նախկին գլխաւոր քարտուղարը գործակալութեանը յիշեցրել է, որ ՀԱՊԿ-ում մասնակցութեան պաշտօնական կասեցման մեխանիզմը գոյութիւն ունի եւ նախկինում արդէն կիրառւել է։