Հայաստան - ԱրցախՔաղաքական

Սերգէյ Լաւրով․ «Ցաւում ենք, որ ՀՀ-ն գիտակցւած որոշում է կայացրել հետեւողականօրէն գնալ ՌԴ-ի հետ յարաբերութիւնների վատթարացման ուղղութեամբ»

Մոսկւան ցաւում է, որ Երեւանը որոշեց վարել Ռուսաստանի Դաշնութեան հետ յարաբերութիւնները վատթարացնելու եւ Ղարաբաղի հարցում Մոսկւային մեղադրելու քաղաքականութիւն։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովստի»-ին։

«Ցաւում ենք, որ Հայաստանի ղեկավարութիւնը, ըստ երեւոյթին, գիտակցւած որոշում է կայացրել հետեւողականօրէն գնալ Ռուսաստանի Դաշնութեան հետ յարաբերութիւնների վատթարացման ուղղութեամբ՝ մեղադրելով Ռուսաստանին այն ամենի համար, ինչ տեղի ունեցաւ Լեռնային Ղարաբաղի հետ, իհարկէ, դա դաշնակցային ձեւ չէ», – ասել է Լաւրովը։

Նա յիշեցրել է՝ Ռուսաստանն էր, որ դադարեցրեց պատերազմը Լեռնային Ղարաբաղում, եւ պատերազմը կարող էր դադարել աւելի վաղ։

«Երբ ադրբեջանցիները դեռ չէին գրաւել Շուշին, այն ժամանակ Նիկոլ Փաշինեանը, ի պատասխան Վլադիմիր Պուտինի կոչերին, ասաց՝ ոչ, մենք պայքարելու ենք մինչեւ վերջ։ Դէ, խնդրեմ», – ասել է Լաւրովը։

Yerkir.am

Related Articles

Back to top button