Հայաստան - ԱրցախՔաղաքական
Արման Թաթոյեան. «Ադրբեջանը նոր պահանջ է ներկայացրել»

«ԱԼԻՔ» – ՀՀ մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արման Թաթոյեանը գրել է.
«Ադրբեջանական իշխանութիւնը Հայաստանին ներկայացւող պահանջներն աւելացնում է ու դեռ աւելացնելու է:
Սահմանադրութեան փոփոխութեանը զուգահեռ ադրբեջանական իշխանական քարոզչութիւնը նոր պահանջ է դրել, որ Հայաստանը պէտք է փոխի իր օրէնսդրութիւնը այսպէս կոչւած «արեւմտեան ադրբեջանցիների» համար եւ այն համապատասխանեցնի նրանց կարիքներին:
Այս ամէնը «խաղաղութեան պայմանագիր» յորջորջւած փաստաթղթի նախապայման է, որը միակողմանիօրէն պահանջւում է Հայաստանի իշխանութիւնից»: