«ԱԼԻՔ» – «Մենք գտնւում ենք տարածաշրջանային համագործակցութեան փուլում»: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ Իրանա-արաբական երկխօսութիւնների երրորդ հանդիպման ժամանակ ունեցած ելոյթում ասել է ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը:
«Մենք անցել ենք իրանա-արաբական երկխօսութեան փուլը եւ մտել ենք տարածաշրջանային երկխօսութեան մէջ, եւ աւելին, մենք գտնւում ենք տարածաշրջանային համագործակցութեան փուլում»,- նշել է նա:
«Տարածաշրջանի երկրների հետ երկխօսութեան, համագործակցութեան եւ փոխըմբռնման վրայ հիմնւած Իրանի Իսլամական Հանրապետութեան կառավարութեան քաղաքականութիւնը կարողացել է նշանակալից արդիւնքների հասնել վստահութեան ձեւաւորման, համապարփակ մօտեցման հաստատման եւ իրական, շօշափելի եւ թափանցիկ ձեռքբերումների գործում, իսլամական եւ արաբական երկրների, այդ թւում՝ Սաուդական Արաբիայի եւ Եգիպտոսի հետ»,- ԻՌՆԱ-ի հետ զրոյցում ասել է նա՝ յաւելելով. «Տարածաշրջանային երկխօսութեան եւ համագործակցութեան վերաբերեալ Իրանի ռազմավարական մօտեցումը ներառում է իսլամական աշխարհի եւ արաբական աշխարհի լայն շրջանակ, այդ թւում՝ Եգիպտոսը»: