ՄիջազգայինՔաղաքական
Շոյգուն նշանակւել է ՌԴ Անվտանգութեան խորհրդի քարտուղար

«ԱԼԻՔ» – Սերգէյ Շոյգուն նշանակւել է ՌԴ Անվտանգութեան խորհրդի քարտուղարի պաշտօնում: Հաղորդում է ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Սերգէյ Շոյգուն ազատւել է ՌԴ պաշտպանութեան նախարարի պաշտօնից՝ նշանակւելով Անվտանգութեան խորհրդի քարտուղար:
Այդ պաշտօնում նա կը փոխարինի Նիկոլայ Պատրուշեւին, որն ազատւել է զբաղեցրած պաշտօնից՝ այլ աշխատանքի անցնելու պատճառով։
Իսկ ՌԴ պաշտպանութեան նախարարի պաշտօնի համար Պուտինը Դաշնային խորհրդին է ներկայացրել Անդրէյ Բելոուսովի թեկնածութիւնը: Այս մասին յայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա ասել է, որ Բելոուսովի նշանակումը պաշտպանութեան նախարարի պաշտօնում չի փոխի ռազմական բաղադրիչը, քանի որ այն գտնւում է Գլխաւոր շտաբի իրաւասութեան տակ։