ՄիջազգայինՔաղաքական

Հնդկաստանի ԱԳՆ. «ԱՄՆ-ի գերիշխանութիւնը մօտեցել է աւարտին»

«ԱԼԻՔ» – Սառը պատերազմի աւարտից ի վեր ԱՄՆ-ի գերիշխանութիւնն աւարտւել է։ Այս մասին ըստ ռուսական «ՏԱՍՍ»-ի՝ Press Trust of India-ին տւած հարցազրոյցում յայտնել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանեամ Ջայշանկարը:

«ԱՄՆ-ի գերիշխանութիւնը, որը սկսւել է սառը պատերազմի աւարտից յետոյ, այսօր փաստացի աւարտւել է։ ԱՄՆ-ն ինքը փոխել է իր դիրքորոշումն աշխարհի նկատմամբ»,- ասել է նա:

Նրա խօսքով՝ աշխարհը փոխւում է արագ տեմպերով, փոխւում է նաեւ աշխարհի առաջատար երկրների ցանկը։

«Մենք ինքներս մաս ենք կազմում այդ փոփոխութիւնների»,- նշել է Ջայշանկարը՝ յիշեցնելով, որ 10 տարի առաջ երկիրը տնտեսական զարգացման վարկանիշում 10-րդ տեղում էր, իսկ այժմ 5-րդն է եւ նպատակ ունի զբաղեցնել 3-րդ տեղը։

Related Articles

Back to top button