Հայաստան - ԱրցախՔաղաքական

Գեղամ Մանուկեան. «Հիմա մեր առաջնագիծն անցնում է Ջերմուկով, այն էլ թշնամnւ կողմից օկnւպացւած հատւածներով»

«ԱԼԻՔ» – «Պատգամաւոր միւս գործընկերներիս հետ այս օրերին մեր երկրի առաջնագծում այցելում ենք Հայրենիք պահող զինւորներին, սպաներին, շնորհաւորում Ամանորի առիթով, մաղթանքներ յղում»։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը՝ շարունակելով.

«Ջերմուկի ուղղութեամբ էի մեկնել իմ գործընկեր Արգիշտի Գէորգեանի եւ ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտէի ներկայացուցիչ Գոռ Սարգսեանի հետ։

Նրանց հետ այցը հոգեբանօրէն շատ դժւար էր։

Երկուսն էլ Քառօրեային եւ 44-օրեային առաջին իսկ օրից եղել են առաջնագծում։

Այդ ժամանակ նրանք անառիկ կանգնել են Եղնիկներում, Տօնաշէնում։

Իսկ հիմա մեր առաջնագիծը անցնում է Ջերմուկով։ Այն էլ թշնամու կողմից օկուպացւած հատւածներով։

Գժւելու բան էր ընկերներիս համար։ Ուր էինք, ուր հասանք»:

Related Articles

Back to top button