Աշոտ Ղուլեան. «Դաւիթը նոյնիսկ այդ իրավիճակում շարունակում է հայ մտաւորական ու գաղափարական գործչի դասեր յղել»

«ԱԼԻՔ» – «Թէկուզ վերջին երկու տարիների մղձաւանջին, որի միջով անցնում ենք բոլորս (առաջին հերթին, իհարկէ, նրա ընտանիքը եւ մերձաւորները), Դաւիթը նոյնիսկ այդ իրավիճակում շարունակում է հայ մտաւորական ու գաղափարական գործչի դասեր յղել՝ պատանդառւած մեր միւս գործընկերների հետ ցուցադրելով տոկուն եւ անկոտրում բնաւորութիւն, որն այսօր, ցաւօք, պատշաճ ազգային ու պետական հոգածութեան եւ գնահատականի չի արժանանում»: Այս մասին գրել է Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլեանը՝ շնորհաւորելով Արցախի ԱԺ նախագահ, այժմ Բաքւում գերութեան մէջ գտնւող Դաւիթ Իշխանեանին:
«Դաւիթ Իշխանեանին ճանաչողները կը հաստատեն. նա չափազանց կիրթ եւ անհաւատալի զուսպ անձնաւորութիւն է, պատասխանատու քաղաքական ու պետական գործիչ: Դաւիթի մարդկային որակների ու անցած ճանապարհի մասին կարելի է գրել անվերջ, բայց այս պահին նրան չվնասելու միտքն աւելի գերակայ է:
Թէկուզ վերջին երկու տարիների մղձաւանջին, որի միջով անցնում ենք բոլորս (առաջին հերթին, իհարկէ, նրա ընտանիքը եւ մերձաւորները), Դաւիթը նոյնիսկ այդ իրավիճակում շարունակում է հայ մտաւորական ու գաղափարական գործչի դասեր յղել՝ պատանդառւած մեր միւս գործընկերների հետ ցուցադրելով տոկուն եւ անկոտրում բնաւորութիւն, որն այսօր, ցաւօք, պատշաճ ազգային ու պետական հոգածութեան եւ գնահատականի չի արժանանում:
Կեանքի բոլոր փուլերում երկրին ու ժողովրդին անմնացորդ ծառայելու օրինակդ, վստահ եմ, դեռ կքաջալերի յաջորդ սերնդի գործիչներին: Իսկ մենք, Դաւիթ ջան, դեռ խօսելու ու քննարկելու բազմաթիւ հարցեր ունենք, ինչպէս մինչեւ 2023 թ. սեպտեմբերի վերջին օրերը:
Շնորհաւոր ծնու՛նդդ, ընկե՛րս»,- գրել է նա:



