Սիրիայի նոր իշխանութիւնները պարետային ժամ են սահմանել Հոմսում՝ ալաւիների անկարգութիւնների կապակցութեամբ
«ԱԼԻՔ» – Սիրիական ոստիկանութիւնը գիշերը պարետային ժամ է սահմանել Հոմս քաղաքում՝ ցոյցերի ժամանակ անկարգութիւնների առնչութեամբ: Ըստ բնակիչների՝ դրանք կազմակերպել են ալաւիական եւ շիա մահմեդական կրօնական համայնքների անդամները, յայտնում է Reuters-ը։
Բնակիչներից ոմանք յայտարարել են, որ ցոյցերն առնչւում են վերջին օրերին ճնշումների եւ բռնութիւններին, որոնք ուղղւած են եղել երկար ժամանակ նախկին նախագահ Բաշշար Ասադին հաւատարիմ համարւող ալաւիական փոքրամասնութեան անդամների դէմ:news.am
Պետական լրատւամիջոցները յայտնում են, որ պարետային ժամը սահմանւել է մէկ գիշերով՝ տեղական ժամանակով 18:00-ից (ըստ Գրինւիչի՝ 15:00-ից) մինչեւ հինգշաբթի առաւօտեան ժամը 8-ը:
Աւելի փոքր ցոյցեր են անցկացւել նաեւ Սիրիայի ափին կամ մերձակայքի այլ շրջաններում, որտեղ ապրում է երկրի ալաւիական փոքրամասնութեան մեծ մասը, ներառեալ՝ Տարտուս քաղաքում:
Երկրի նոր առաջնորդները բազմիցս խոստացել են պաշտպանել կրօնական փոքրամասնութիւններին: Վերջիններս վախենում են, որ նախկին ապստամբները, որոնք արդէն իշխանութեան գլուխ են, կարող են փորձել մահմեդական կառավարման պահպանողական ձեւ պարտադրել իրենց: