Լաւրով. «Միջուկային պատերազմը հնարաւոր համարող սցենարների մասին խօսում է միան Արեւմուտքը»
«ԱԼԻՔ» – Միայն Արեւմուտքն է խօսում այն սցենարների մասին, որոնք հնարաւոր են համարում միջուկային պատերազմը, նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգէյ Լաւրովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «60 րոպէ» ծրագրում։
«Մենք երբեք չենք սկսել բանավէճ այն մասին, թէ ինչ անենք միջուկային զէնքի հետ եւ կարելի է արդեօք օգտագործել այն։ Հակառակը, հէնց Ռուսաստանի նախաձեռնութեամբ 2021 թ. սկզբում [ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ] Պուտնի եւ Բայդէնի մակարդակով, իսկ յետոյ միջուկային պետութիւնների «հնգեակի»՝ [ՄԱԿ] ԱԽ մշտական անդամների մակարդակով վերարտադրւեց «Գորբաչով-Ռէյգանի բանաձեւն» այն մասին, որ միջուկային պատերազմում յաղթողներ լինել չեն կարող, ուստի այն երբեք չպէտք է սանձազերծւի։ Եւ դա Ռուսաստանի նախաձեռնութիւնն էր»,- ընդգծել է Լաւրովը։
«Միւս բոլոր նախաձեռնութիւնները, որոնցում հնարաւոր է համարւում միջուկային պատերազմը, նման արտայայտութիւններ հնչել են բացառապէս արեւմտեան մայրաքաղաքներից»,- նշել է Լաւրովը։