Հայաստան - ԱրցախՔաղաքական
Այս արժանապատիւ հայորդիները հետապնդւում են իրենց տեսակի, պայքարի, ժողովրդի ու հայրենիքի կողքին լինելու համար

Դեկտեմբերի 27-ին, Արցախի ԱԺ նախագահ, դաշնակցական նւիրեալ ընկեր Դաւիթ Իշխանեանի եւ ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայէլ Սրբազանի ծննդեան օրն է։
Դաւիթը գերեվարւած է Բաքւի իշխանութիւնների կողմից, Սրբազանը` Հայաստանի։
Այս արժանապատիւ հայորդիները հետապնդւում են իրենց տեսակի, պայքարի, ժողովրդի ու հայրենիքի կողքին լինելու համար։
Շնորհաւորում եմ սիրելի ընկերոջս եւ Սրբազան Հօրը, մաղթում նրանց առողջութիւն, տոկունութիւն եւ ազատութիւն։
ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԷԼԵԱՆ
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր



