Հայաստան - ԱրցախՔաղաքական

Նարեկ Մանթաշեան. Ինչո՞ւ ընտրել «Հայաստան» դաշինքը

«Հայաստան» դաշինքի պատգամաւորի թեկնածու Նարեկ Մանթաշեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

Պետութիւնը չի կարող լինել արդար, եթէ ներսում արդարութիւն չկայ։

Այսօր մենք ունենք համակարգ, որտեղ բարձր պաշտօնեաները ստանում են անհամաչափ պարգեւավճարներ, իսկ իրական աշխատանքը կատարող մարդիկ մնում են երկրորդ պլանում։

Սա ոչ միայն սոցիալական խնդիր է, այլ՝ պետական մտածողութեան բացակայութիւն։

«Հայաստան» դաշինքը յստակ ասում է՝ պարգեւատրման համակարգը պէտք է վերանայւի։

Ոչ թէ պաշտօնի համար, այլ՝ աշխատանքի

Ոչ թէ վերեւի համար, այլ՝ ամբողջ համակարգի

Ոչ թէ ցուցադրական, այլ՝ արդար

Սա այն մօտեցումն է, որը ձեւաւորում է առողջ պետական համակարգ։

Յունիսի 7-ից յետոյ Հայաստանը պէտք է ունենայ իշխանութիւն, որը

✔ վերականգնելու է արդարութիւնը

✔ գնահատելու է իրական աշխատանքը

✔ կառուցելու է արդիւնաւէտ պետութիւն

Ընտրութիւնը պարզ է՝

կամ շարունակել անարդար համակարգը,

կամ ընտրել այն ուժին, որը պատրաստ է այն փոխել։

Related Articles

Back to top button