Աննա Գրիգորեան. «Ընտրութիւններից առաջ Փաշինեանը փորձում է մեկուսացնել որոշակի ազդեցութիւն ունեցող մարդկանց»

«ԱԼԻՔ» – «Ընտրութիւններից առաջ Նիկոլ Փաշինեանը փորձում է չէզոքացնել բոլոր այն մարդկանց, ովքեր որեւէ ազդեցութիւն կարող են ունենալ իրենց խօսքով, իրենց գործունէութեամբ։ Ես չգիտեմ ինչ հիմնաւորում կը դնեն տակը, բայց ակնյայտ է՝ սա քաղաքական ենթատեքստ ունի։ Չկայ որեւէ իրաւական հիմնաւորում, կայ մէկ անձ, ով այսօր ե՛ւ դատաւորն է, ե՛ւ դատախազն է, ե՛ւ քննիչն է, ե՛ւ փաստացի երկրի վարչապետի աթոռին նստած մարդը»: Ինչպէս հաղորդում են հայաստանեան ԶԼՄ-ները՝ հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ ճեպազրոյցի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Աննա Գրիգորեանը՝ անդրադառնալով Գիւմրու քաղաքապետ Վարդան Ղուկասեանի ձերբակալութեանը։
«Ուժով հնարաւոր չէ մշտապէս իշխանութիւն պահել, այս ալիքը հակազդեցութիւն ունենալու է։ Թող ինքը չմտածի, որ Սահակաշւիլիից ուժեղ տղայա, Քադաֆիից ուժեղ տղայա. քեզ նման բռնապետե՞րն են անցել-գնացել, էս ռեժիմը աւարտւելու է միանշանակ»,- աւելացրել է պատգամաւորը։



