ՄիջազգայինՔաղաքական

Պուտինը ցանկանում է Ուկրաինայի հետ վարել կրակի դադարեցման շուրջ բանակցութիւններ, եթէ վերջինս որպէս սահման ճանաչի ներկայիս շփման գիծը

«ԱԼԻՔ» – ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցութիւններ վարել կրակի դադարեցման շուրջ, եթէ վերջինս որպէս սահման ճանաչի ռազմաճակատի ներկայիս շփման գիծը։ Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնում է Reuters-ը՝ յղում կատարելով իր աղբիւրներին։

Գործակալութեան երկու զրուցակիցների խօսքով՝ Պուտինը կարող է համարել, որ ռուսական բանակը բաւական յաջողութիւնների է հասել մարտական գործողութիւններն աւարտելու համար: Բացի այդ, ըստ աղբիւրների՝ նախագահը չի ցանկանում յայտարարել մոբիլիզացիայի նոր ալիքի մասին եւ կը նախընտրէր օգտագործել Ռուսաստանի զարգացման ներկայիս դինամիկան:

Իսկ եթէ Կիեւն ու Արեւմուտքը չարձագանգեն Պուտինին անհրաժեշտ ձեւով, ապա նա պատրաստ է շարունակել պայքարը «այնքան, որքան անհրաժեշտ կը լինի»,- ասել են Reuters-ի զրուցակիցները:

Related Articles

Back to top button