Հայաստան - ԱրցախՄիջազգային
Զախարովան արձագանգել է Փաշինեանի յայտարարութեանը

«ԱԼԻՔ» – Արձագանգելով Նիկոլ Փաշինեանի այն յայտարարութեանը, թէ ՀԱՊԿ առնւազն երկու երկիր մասնակցել են Հայաստանի դէմ պատերազմի նախապատրաստմանը՝ Մարիա Զախարովան կոչ է արել Փաշինեանին յայտարարել, թէ ստոյգ ո՞ր երկրների մասին է խօսքը: Հաղորդում է Yerevan.today-ը։
«Մենք ինչ-որ կերպ պէտք է ինքներս պարզենք այդ ամէնը, թէ՞ յետոյ մեզ կը պատմեն: Ինձ թւում է, որ անուններ հնչեցնելը միանգամայն տրամաբանական կը լինի, եթէ խօսքը նման լուրջ յայտարարութիւնների մասին է»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչը։