Տիգրան Աբրահամեան. «Ադրբեջանցուն պէտք է դատել ՀՀ-ում, յետոյ քննարկել հայ գերիների հետ փոխանակումը»

Աբրահամեանի գնահատմամբ՝ տեղի ունեցածը չի կարելի դիտարկել պարզապէս որպէս սահմանն ապօրինի հատելու դէպք՝ հաշւի առնելով նաեւ դրան յաջորդած իրադարձութիւնները։
Սիսիանի ուղղութեամբ ՀՀ տարածք անցած ադրբեջանցի զինծառայողին պէտք է ոչ թէ հէնց այնպէս յանձնել Բաքւին, այլ Հայաստանում դատավարութիւն իրականացնել, իրաւական գնահատական տալ նրա գործողութիւններին, ապա քննարկել Ադրբեջանում պահւող հայ գերիների հետ փոխանակման հնարաւորութիւնը։ Այս մասին ֆէյսբուքեան էջում գրել է ՀՀ ԱԺ նախկին պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը։
Հոկտեմբերի 1-ին յայտնի դարձաւ, որ Սիւնիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մէկում, ապա կրակել տուն մտած 39-ամեայ Անի Աւետիսեանի ոտքին։ Վիրաւոր կինը հասցրել է դանակով հարւածել ադրբեջանցուն՝ Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաեւին։ Վնասւածքներ է ստացել նաեւ Աւետիսեանի երեք երեխաներից 15-ամեայ որդին, որը տեղափոխւել է ԲԿ։ Անի Աւետիսեանը նոյնպէս տեղափոխւել է Սիսիանի ԲԿ, ապա Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ»։
Աբրահամեանի գնահատմամբ՝ տեղի ունեցածը չի կարելի դիտարկել պարզապէս որպէս սահմանն ապօրինի հատելու դէպք՝ հաշւի առնելով նաեւ դրան յաջորդած իրադարձութիւնները։
Աբրահամեանը նաեւ պնդել է, որ իշխանութիւնները պաշտօնական մակարդակում փորձում են մեղմ ներկայացնել ադրբեջանցու մասնակցութեամբ միջադէպը, իսկ ոչ պաշտօնական ճանապարհով թիրախաւորում են իր ընտանիքը պաշտպանած հայ կնոջը։
Նրա պնդմամբ՝ նման վերաբերմունքը պայմանաւորւած է նրանով, որ իշխանութիւնը որոշել է ադրբեջանցուն վերադարձնել Բաքւին։
Այս մասին տեղեկացել ենք Sputnik-ից:



