ՄիջազգայինՔաղաքական

Հնդկաստանն արգելափակել է Շանհայի համագործակցութեան կազմակերպութեանն անդամակցելու Ադրբեջանի յայտը

«ԱԼԻՔ» – Հնդկաստանը արգելափակել է Շանհայի համագործակցութեան կազմակերպութեանը Ադրբեջանի լիիրաւ անդամակցութեան յայտը: Opindia-ի հետ զրոյցում հաստատել են դիւանագիտական ​​աղբիւրները։

Նիւ Դելին իր անհամաձայնութեան հիմնական պատճառներից մէկը համարել է Բաքւի սերտ ռազմավարական կապերը Պակիստանի եւ Թուրքիայի հետ, որոնք բազմիցս հանդէս են եկել Հնդկաստանի դէմ Քաշմիրի հարցով։

Ներկայումս Ադրբեջանն ունի «երկխօսութեան գործընկերոջ» կարգավիճակ եւ նրա լիիրաւ անդամակցութեան յայտը քննարկւել է ՇՀԿ-ի այսօրւայ նիստում, որտեղ Հնդկաստանը առարկութիւններ է ներկայացրել։

Պաշտօնեաները յայտարարել են, որ Հնդկաստանը չի ցանկանում հաւանութիւն տալ ՇՀԿ-ին Ադրբեջանի անդամակցութեանը, քանի որ դրան արդէն անդամակցում է Պակիստանը եւ դա կարող է դրդել կազմակերպութեանը գործել Հնդկաստանի շահերի դէմ։

Ադրբեջանի կողմից Պակիստանին բազմակողմ հարթակներում աջակցութիւնը, ինչպէս նաեւ չինական «Մէկ գօտի, մէկ ճանապարհ» նախաձեռնութեան հետ կապւած նախագծերին նրա մասնակցութիւնը նոյնպէս նպաստել են Հնդկաստանի դիրքորոշմանը։ Կոնսենսուսի հասնելու անհրաժեշտութեան պայմաններում Հնդկաստանի վետօն փաստացի արգելափակում է Բաքւի ձգտումները։

Նշենք, որ աւելի ուշ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Պակիստանի վարչապետ Շարիֆի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ի պատասխան Բաքւի կողմից Իսլամաբադին ցուցաբերւող աջակցութեան՝ Հնդկաստանը «փորձում է միջազգային հարթակներում վրէժ լուծել Ադրբեջանից»:

«Սակայն սա մեզ համար նշանակութիւն չունի, քանի որ եղբայրական յարաբերութիւններն են առաջնայինը»,- վստահեցրել է նա։

Related Articles

Back to top button