ՄիջազգայինՔաղաքական
Գրոսսին շրջայց է կատարել Կուրսկի ատոմակայանում

«ԱԼԻՔ» – ՄԱԳԱՏԷ-ի տնօրէն Ռաֆայէլ Գրոսսին երէկ՝ օգոստոսի 27-ին ժամանել է Կուրսկի ատոմակայան։
«Գրոսսին այցի ընթացքում ամբողջութեամբ ուսումնասիրել է ատոմակայանի տարածքը»,- հաղորդում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալութիւնը։ Նոյն աղբիւրի փոխանցմամբ՝ Գրոսսին շրջայց է կատարել նաեւ ատոմակայանին յարակից տարածքում։
Կուրսկի ԱԷԿ-ը գտնւում է Կուրչատով քաղաքում, որը ռուս-ուկրաինական ռազմաճակատի գծից մօտ 40 կիլոմետր հեռաւորութեան վրայ է։
Կուրսկի մարզ այցից յետոյ, ըստ ռուսական աղբիւրների՝ ՄԱԳԱՏԷ-ի տնօրէնը մեկնել է Կիեւ, որտեղ նախատեսւած է նրա հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։