Իշխան Սաղաթէլեան. «Շիրակի թեմում չգտնւեց որեւէ հոգեւորական, ով կը համաձայնէր այս սրբապիղծների համար մատուցել «պատարագ»»

«ԱԼԻՔ» – «Շիրակի թեմում չգտնւեց որեւէ հոգեւորական, ով կը համաձայնէր այս սրբապիղծների համար մատուցել «պատարագ»»: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը:
«Շիրակի թեմում չգտնւեց որեւէ հոգեւորական, ով կը համաձայնէր այս սրբապիղծների համար մատուցել «պատարագ»։
Չնայած անվտանգութեան աննախադէպ միջոցառումներին, Եկեղեցու ներսում գտնւեցին արժանապատիւ քրիստոնեայ քաղաքացիներ, ովքեր ասացին այն, ինչ պէտք է ասւէր:
Միայն այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինեանը գնում է «պատարագի», եւ ամբողջ եկեղեցին շրջափակում է ոստիկաններով, իսկ Եկեղեցու կողքը կանգնեցնում են քաղաքացիներին բերման ենթարկելու համար յարմարեցւած մեքենաներ, խօսում է նրա իշխանութեան ճակատագրի մասին:
Յարգանքի են արժանի այն հոգեւորականները, ովքեր հրաժարւեցին համագործակցել այս սրբապիղծների եւ հայրենադաւների հետ»,- ասել է նա:



