Արթուր Խաչատրեան. «Ո՛չ բրիտանացի գիտնականները, ո՛չ էլ բրիտանացի հետախոյզերը չգիտեն, որ Հայաստանում խաղաղութեան դարաշրջան է»
«ԱԼԻՔ» – ՀՅԴ անդամ, Աժ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նախօրէին Մեծ Բրիտանիայի՝ իր քաղաքացիներին ուղղւած զգուշացմանը, որում նրանց խորհուրդ է տրւում խուսափել դէպի Հայաստան-Ադրբեջան արեւելեան սահմանից 5 կմ հեռաւորութեան վրայ բոլոր ճանապարհորդութիւններից:
«Բրիտանական կառավարութիւնը խորհուրդ է տալիս․
1. Զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արեւելեան սահմանից 5 կմ հեռաւորութեան վրայ բոլոր ճանապարհորդութիւններից:
2. Չերթեւեկել Նոյեմբերեան-Իջեւան M16/H26 միջպետական ճանապարհով։
Ո՛չ բրիտանացի գիտնականները, ո՛չ էլ բրիտանացի հետախոյզերը չգիտեն, որ Հայաստանում խաղաղութեան դարաշրջան է, որ աշխարհի ամենաապահով տեղը Կիրանցի ժեշտի ցանկապատն է ու խորհուրդ են տալիս յատկապէս այդ հատւած չայցելել, այդ ճանապարհով չերթեւեկել….»,- գրել է պատգամաւորը: