ԻրանՔաղաքական

Արեֆ. «Ռիադի գագաթնաժողովն իսլամական երկրների միաձայնութեան ապացոյցն էր ընդդէմ Իսրայէլի»

«ԱԼԻՔ» – «Ռիադի գագաթնաժողովն իսլամական երկրների միաձայնութեան ապացոյցն էր ընդդէմ Իսրայէլի»: Այս մասին այսօր՝ առաւօտեան, «Մեհրաբադ» միջազգային օդանաւակայանում յայտարարել է Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆը, ով մէկօրեայ այցով գտնւում էր Ռիադում, մասնակցելու Արաբական պետութիւնների լիգայի եւ Իսլամական համագործակցութեան կազմակերպութեան արտահերթ գագաթնաժողվին, որը հրաւիրւել էր Իրանի Իսլամական Հանրապետութեան պահանջով:

«Արաբական պետութիւնների լիգայի եւ Իսլամական համագործակցութեան կազմակերպութեան արտահերթ գագաթնաժողվը կայացաւ Իրանի առաջարկով եւ ԱԳ նախարարութեան ջանքերի շնորհիւ: Բարեբախտաբար, իսլամական եւ արաբական երկրների ղեկավարները ողջունեցին եւ ընդառաջեցին այս գագաթնաժողովը»,- յայտնել է առաջին փոխնախագահը՝ ընդգծելով, որ այս ժամանակահատւածում եւ պայմաններում նման մակարդակով գագաթնաժողովի անցկացումը մեծ յաջողութիւն եւ ձեռքբերում էր Իրանի Իսլամական Հանրապետութեան համար:

«Այս գագաթնաժողովի անցկացումն անհրաժեշտութիւն էր՝ աշխարհին յստակ ուղերձ յղելու համար: Այս իսլամական  երկրների միաձայնութեան ապացոյցն էր ընդդէմ Իսրայէլի, որը յստակօրէն արտայայտւեց Իսրայէլի յանցագործութիւնները դատապարտող եւ դրանք անյապաղ դադարեցնելու մասին ընդունւած համապարփակ բանաձեւում»,- ասել է դոկտ. Արեֆը:

Անդրադառնալով Սաուդեան Արաբիայի գահաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ իր հանդիպմանը, Հանրապետութեան նագահի առաջին տեղակալը դրական է գնահատել այն՝ նշելով. «Կառուցողական եւ անկեղծ հանդիպում ունեցայ Սաուդեան Արաբիայի գահաժառանգ արքայազնի հետ, որի ընթացքում երկուստեք ընդգծեցինք երկկողմ յարաբերութիւնների ընդլայնման եւ զարգացման անհրաժեշտութիւնը:

Մենք հաւատացած ենք, որ Սաուդիան Արաբիայի հետ երկկողմ յարաբերութիւնների զարգացումը համերաշախութեան եւ կոնսեսուսի պատճառ կը դառնայ տարածաշրջանի երկրների միջեւ:

Իրանը եւ Սաուդեան Արաբիան կարող են կարեւոր դեր խաղալ տարածաշրջանում խաղաղութեան ու կայունութեան հաստատման եւ կայացման համար»:

Related Articles

Back to top button