ԻրանՄիջազգայինՔաղաքական

Արաղչի. «Իրանի երկարամեայ յանձնառութիւնը միջուկային զէնքի չտարածման գլոբալ ռեժիմին բոլորին յայտնի է»

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ արձագանգելով նախօրէին Դաւոսի համաշխարհային տնտեսական համաժողովում ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերէշի յայտարարութեանը:

«Յանդգնութիւն է իրանցիներին յորդորել՝ «մէկընդմիշտ պարզել, որ իրենք կը հրաժարւեն միջուկային զէնք ունենալուց»:

Իրանի երկարամեայ յանձնառութիւնը միջուկային զէնքի չտարածման գլոբալ ռեժիմին բոլորին յայտնի է:

Իրանը ստորագրել է NPT պայմանագիրը 1968 թւականին՝ որպէս հիմնադիր անդամներից մէկը, իսկ Գերագոյն առաջնորդը զանգւածային ոչնչացման բոլոր զէնքերի արտադրութիւնը կրօնական ուսուցումներին դէմ է յայտարարել:

Իրանը 2015 թւականին ստորագրեց Միջուկային համապարփակ համաձայնագիրը, որը ՄԱԳԱՏԷ-ի պատմութեան ընթացքում ամենաընդգրկուն վերահսկողական ռեժիմն էր սահմանում, եւ յստակօրէն յայտարարեց, որ երբեք չի ձգտելու արտադրել կամ ձեռք բերել միջուկային զէնք:

Սա մշտական ​​եւ յստակ պարտաւորութիւն է, որին Իրանը հաւատարիմ է մնացել նոյնիսկ 2018 թւականին Միջուկային գործարքից Միացեալ Նահանգների միակողմանի դուրս գալուց յետոյ:

Իրականութեան ստուգում.

Ամենաարդիական հարցը մեր տարածաշրջանում Իսրայէլի իրականացրած ցեղասպանութիւնն է Գազայում, ինչպէս նաեւ  պաղեստինեան հողերի, Լիբանանի եւ Սիրայի օկուպացումը: Աշխարհի համար իրական սպառնալիքը դա Իսրայէլի միջուկային զինանոցն է եւ NPT-ին միանալու մերժումը:

Այս ճմաչտութիւնը չպէտք է անտեսւի կամ թաքցւի»,- գրել է Արաղչին:

Related Articles

Back to top button