ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորները հանդիպել են ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ Հարաւային Կովկասի հարցերով յատուկ ներկայացուցչի հետ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներ Լիլիթ Գալստեանը, Աննա Գրիգորեանը, Արմէն Գէորգեանը, Արթուր Խաչատրեանը եւ Լեւոն Քոչարեանը նոյեմբերի 25-ին հանդիպել են ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ Հարաւային Կովկասի հարցերով յատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասայի հետ:
Պատգամաւորները ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահին ներկայացրել են Հայաստանում խորացող տոտալիտար ռեժիմի, քաղբանտարկեալների, բռնաճնշումների, Բաքւում ընթացող շինծու դատավարութիւնների, դատական իշխանութիւնը մէկ անձի ձեռքում կենտրոնացած լինելու, իշխանութեան կողմից վարչական ռեսուրսների օգտագործման, ինչպէս նաեւ արցախահայութեան վերադարձի իրաւունքի վերաբերեալ իրենց տեսակէտները:
ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահին հետաքրքրել է նաեւ ԹՐՒՓ-ի շուրջ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորների մօտեցումները:
Պատգամաւորները ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահին են տրամադրել Հայաստանում տիրող ներկայ կացութեան շուրջ փաստարկւած տեղեկութիւններ։
Հանդիպումը երկկողմանիօրէն գնահատւել է արդիւնաւէտ։
Arfd.am



