ԻրանՄիջազգայինՔաղաքական

Գրոսսիի գնահատականը Իրանի միջուկային ծրագրին, եւ Թեհրանի արձագանքը հակաիրանական բանաձեւին

«ԱԼԻՔ» – Ատոմական Էներգիայի միջազգային գործակալութեան ղեկավար Ռաֆայէլ Գրոսսին իր նոր հարցազրոյցում յայտարարել է, որ «Իրանն այժմ ատոմային զէնք ստեղծելու ուղղութեամբ չի շարժւում» ընդգծելով, որ երկրի միջուկային ծրագիրը շարունակում է մնալ երկարատեւ բարդ գործընթաց։ Նա նաեւ հաստատել է, որ վերջին իսրայէլական եւ ամերիկեան յարձակումներն զգալի վնաս են հասցրել Իրանի միջուկային ենթակառուցւածքներին, սակայն տեխնոլոգիական կարողութիւնները անվերականգնելի չեն։ Այս մասին է տեղեկացրել Թասնիմը:

Յիշեցնենք, որ այս ընթացքում ԵՄ երեք երկրների եւ ԱՄՆ-ի նախաձեռնած հակաիրանական բանաձեւը Ատոմական Էներգիայի միջազգային գործակալութեան կառավարիչերի նիստում, չորս երկրների ճնշումներով՝ ընդունւեց անդամներից 15-ի խուսափողական քւէների պայմաններում։

Միաժամանակ, Թեհրանը խիստ արձագանքել է Եւրոպայի երեք երկրների եւ ԱՄՆ-ի նախաձեռնած հակաիրանական բանաձեւի ընդունմանը «Կառավարիչների» խորհրդում։ Արտաքին գործերի նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին նշել է, որ այս քայլով վտանգւել է գործակալութեան անկախութիւնն ու փոխվստահութեան մթնոլորտը։ Նրա խօսքով՝ Թեհրանը պաշտօնապէս տեղեկացրել է Ատոմական Էներգիայի միջազգային գործակալութեան, որ Միջազգային ատոմական էներգիայի գործակալութեան հետ «Կահիրէի փոխըմբռնումը» այլեւս ուժի մէջ չէ:

Related Articles

Back to top button