ՄիջազգայինՔաղաքական
Փետրւարի 4-ին Նեթանիահուն Սպիտակ տանը կը հանդիպի Թրամփի հետ

«ԱԼԻՔ» – Փետրւարի 4-ին Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանիահուն Սպիտակ տանը կը հանդիպի Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին ըստ միջազգային ԶԼՄ-ների՝ յայտնել են Նեթանիահուի գրասենեակից։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վարչապետ Բենիամին Նեթանիահուին երեքշաբթի՝ փետրւարի 4-ին, հրաւիրել է Սպիտակ տանը հանդիպման: Վարչապետ Նեթանիահուն առաջին օտարերկրեայ առաջնորդն է, որը հրաւիրւել է Սպիտակ տուն Դոնալդ Թրամփի պաշտօնավարման երկրորդ ժամկէտի ընթացքում»,- ասւած է հրապարակւած պաշտօնական հաղորդագրութեան մէջ: