Միջազգային

Թրամփն ու ChatGPT-ի ստեղծողն արձագանգել են չինական DeepSeek չաթբոտի յաջողութեանը

«ԱԼԻՔ» – Չինական DeepSeek ընկերութեան նոր DeepSeek-R1 արհեստական բանականութեան չաթբոտի առաջացրած համընդհանուր յաջողութեան ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ սա պէտք է «արթնացման կոչ» լինի ամերիկեան ընկերութիւնների համար, եւ որ վերջիններս պէտք է յաղթեն այս մրցակցութեան մէջ: Հաղորդում է BBC-ն:

Միեւնոյն ժամանակ նա ընդգծել է, որ իրեն չի անհանգստացնում Չինաստանի այս յաջողութիւնը, քանի որ ԱՄՆ-ն կը մնայ ոլորտում գերիշխող խաղացող:

Մինչդեռ ամերիկեան ChatGPT չաթբոտը ստեղծած OpenAI ընկերութեան ղեկավար Սէմ Ալթմանը չինական յաւելւածը որակել է «տպաւորիչ»: Նրա խօսքով՝ նոր մրցակից ունենալը ոգեւորիչ է:

«Մենք միանշանակ կը մատակարարենք շատ աւելի լաւ մոդելներ»,- X-ում գրել է Ալթմանը:

Related Articles

Back to top button