ՄիջազգայինՔաղաքական
Թրամփ. «Ես ստիպւած կը լինեմ նստել նոյն սենեակում՝ Զելենսկու եւ Պուտինի բանակցութիւնների ժամանակ, քանի որ նրանք ատում են միմեանց»

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ ինքը «ստիպւած կը լինի նստել նոյն սենեակում» Զելենսկու եւ Պուտինի միջեւ բանակցութիւնների ժամանակ, քանի որ նրանք «չեն կարող միասին նոյն տեղը գտնւել» եւ «ատում են միմեանց»,- հաղորդում է Tert.am-ը:
«Զելենսկին ստիպւած է լինելու համաձայնագիր կնքել։ Իսկ Եւրոպան պէտք է դադարեցնի ՌԴ-ից նաւթ գնելը»,-յաւելել է Թրամփը: