ԻրանՄիջազգայինՔաղաքական

ԱԳ նախարար. «Եթէ ​​ամերիկացիներն անիրագործելի պահանջներ չդնեն, հաւանական է նաեւ համաձայնութիւնը լինի»

«ԱԼԻՔ» – Իրանը միայն անուղղակի բանակցութիւններ է վարելու ԱՄՆ-ի հետ, եւ եթէ ​​ամերիկացիներն անիրագործելի պահանջներ չդնեն, համաձայնութեան հասնելը հաւանական է։ Այս մասին Մոսկւայում ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովի հետ մամուլի ասուլիսում ասել է ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին,- յայտնում է Mehr գործակալութիւնը:

«Մենք միայն անուղղակի բանակցութիւններ ենք ունենալու: Գործադրւած առաւելագոյն ճնշման պատճառով մենք չենք կարող ուղղակի բանակցութիւնների մէջ մտնել։ Անուղղակի բանակցութիւնները տարօրինակ չեն, եւ կարելի է պայմանաւորւածութիւններ ձեռք բերել։ Առաջին փուլում մենք խօսեցինք միջուկային խնդիրների եւ պատժամիջոցների վերացման մասին»,- ընդգծել է նա:

Օմանում կայացած բանակցութիւնների առաջին փուլում, ըստ Արաղչիի, իրանական կողմը տեսել է, որ ԱՄՆ-ն լուրջ է տրամադրւած:

«Վաղը սպասում ենք ամերիկեան կողմի դիրքորոշումները լսելուն. եթէ ​​նրանք չունենան անտրամաբանական, անիրատեսական եւ անիրագործելի խնդրանքներ, հնարաւոր է համաձայնութեան հասնել»,- ընդգծել է նա:

Related Articles

Back to top button